«Չարբախ» կայարանի աստիճանների տակ զենք-զինամթերք է հայտնաբերվել
Փետրվարի 4-ին, ժամը 10.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները անհայտ քաղաքացուց ահազանգ են ստացել, որ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի աստիճանների տակ զենք-զինամթերք է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 5.6 մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ, նռնակ` պայթուցիչով, 5.6 մմ տրամաչափի 2 փամփուշտ, ինքնաձիգի 2 պահունակ` լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտով:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն