Բաժիններ՝

Ավելի քան 100 ուկրաինացի դիվանագետ աջակցություն է հայտնել «Եվրամայդանին»

ZN.UA-ի փոխանցմամբ՝ շարունակումէ աճել ուկրաինացի այն դիվանագետների քանակը, ովքեր համերաշխություն են հայտնել «Եվրամայդանի» մասնակիցներին: Այսօրվա դրությամբ՝ 101 ուկրաինացի դիվանագետ հանդես է եկել Ուկրաինայի քաղաքական ճգնաժամի կարգավորման և արդյունավետ բանակցային գործընթաց անցկացնելու օգտին:

Այս մասին նշված է Ուկրաինայի ԱԳՆ-ի աշխատակիցների տարածած հայտարարությունում: Դրանում նշված է, որ ուկրաինացի դիվանագետները փետրվարի 3-ին մեկնարկած «Մի՛ վախեցիր. Դու ուկրաինացի ես» ակցիայի շրջանակներում համերաշխություն են հայտնում նրանց, ովքեր ողջ երկրի հրապարակներում պայքարում են հանուն Ուկրաինայի ավելի լավ ապագայի:

Դիվանագետները դեմ են արտահայտվել բռնություններին ու հետապնդումներին: Նրանք համոզվածություն են հայտնել, որ Ուկրիանայի համար ռազմավարական ճշմարիտ ուղղությունը եվրոպական ինտեգրումն է, իրենց երկրում ու հասարակությունում համամարդկային ու ժողովրդավարական արժեքների ներդրումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս