Բաժիններ՝

2013 թվականը դասվել է 1850 թվականից ի վեր ամենատաք 10 տարիների թվում

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականը դասվել է 1850 թվականից ի վեր ամենատաք 10 տարիների թվում՝ 6-րդ հորիզոնականը կիսելով 2007 թվականի հետ: Այս մասին հայտարարել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը:

Վերջինիս տվյալներով՝ նախորդ տարի օդի միջին ջերմաստիճանը 0.5 աստիճան Ցելսիուսով ավելի բարձր է եղել 1961-1990 թվականների միջին ցուցանիշից և 0.03 աստիճանով գերազանցել է 21-րդ դարի առաջին տասնամյակի միջին ջերմաստիճանը:

Կազմակերպությունը հիշեցնում է, որ կլիմայի դիտարկումների սկսման ողջ պատմության ընթացքում գրանցված ամենատաք 14 տարիներից 13-ը բաժին է ընկել այս դարին, իսկ ռեկորդակիներն են 2005 և 2010 թվականները: Կազմակերպությունը տվյալ հարցում հենվել է իր 193 անդամ երկրից ստացված կլիմայական տվյալների վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս