Քեթրին Էշթոնը Իրան կմեկնի մարտի սկզբին
Իրանական ISNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը Իրան կայցելի մարտի սկզբին:
Նշվում է, որ ոչ վաղ անցյալում Էշթոնը Մյունխենի անվտանգության կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ և հայտնել, որ Իրան է այցելելու առաջիկա շաբաթներին՝ բանակցելու համար տարածաշրջանի զարգացման շուրջ:
Զարիֆն Էշթոնին Իրանին այցելելու հրավեր է արել իրենց առաջին հանդիպման ժամանակ, որը Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ-ի շրջանակներում կայացել է 2013 թվականի սեպտեմբերին: Իրանի ու «Վեցյակի» միջև հաջորդ հանդիպումն անցկացվելու է փետրվարի 18-ին, Վիեննայում: