Բաժիններ՝

77-ամյա Մամիկոն Խոջոյանի որդին հույս չունի, որը հայրը կվերադառնա հայրենք. galatv.am

galatv.am-ը գրում է. Տավուշի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանի որդին՝ Հայկազ Խոջոյանը, ով նաեւ Արցախյան պատերազմի մասնակից վետերան է, ասում է, որ ինքը լավ գիտի ադրբեջանցիներին եւ գնալով ավելի քիչ է հավատում, որ հնարավոր է հորը վերադարձնեն:

«Գիտեմ իրենց հոգեբանությունը, գիտակցությունը… իրենք, որ ի վիճակի են հիվանդ մարդուն ծեծել, կեղծ հարցազրույցներ սարքել, հետո էլ հայտարարել, թե դիվերսանտ է զինված, ուրեմն էլ ի՞նչ ասեմ, էլ ո՞նց հավատամ, որ հետ կվերադարձնեն…

Կարմիր խաչից արդեն հանդիպել են, տեղեկացանք նաեւ, որ մեր նամակը փոխանցել են, բայց վերադարձնելու մասին դեռ կոնկրետ բան չկա»,- ասաց Հայկազ Խոջոյանը:

Մամիկոն Խոջոյանի որդին ասաց նաեւ, որ իրենք պատասխան նամակ չեն ստացել ու ոչ էլ սպասում էին, քանի որ հայրը գրել չի կարողանում.

«Նա նորմալ մարդ է եղել, բայց կամաց-կամաց խելքը գցել է, պատճառը մորս մահն էր, հետո էլի բաներ եղան: Պիտի ասեմ, որ էս վերջին 4 տարին առհասարակ հիշողությունը կորցրել էր: Ոչ մի բան էլ չի կարում գրել…»:

77-ամյա գերու որդին համոզված է նաեւ, որ հորը ծեծի են ենթարկել: Նա հայտարարում է, որ ոչ միայն ձեռքն էր վնասված, նաեւ ոտքը:

«Սկզբի կադրերի մեջ ձեռքը կապած չէր, հետո գիպս էին դրել, իբր թե մարդասեր ժողովուրդ են… բայց ասեմ, որ ոտքն էլ էր վնասված, եւ ես հարյուր տոկոսով համոզված եմ, որ իրենք են արել: Ես ադրբեջանցիներին լավ գիտեմ: Եվ ասեմ, որ դեմքին էլ էր հարվածած, հորս ծեծել են… ով գիտի՝ ինչ են ասել, հարցրել են՝ ԿԳԲ-ի՞ց ես, դիվերսա՞նտ ես, բան… նա էլ խելքը գցած խոսել է, սրանք էլ ծեծել են»…:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս