Բաժիններ՝

Լիբիան հայտարարել է քիմիական զենքի ոչնչացման գործընթացն ավարտելու մասին

BBC-ի փոխանցմամբ՝ Լիբիայի արտգործնախարար Մոհամեդ Աբդել Ազիզը հայտարարել է, որ Լիբիան ավարտել է առավել վտանգավոր քիմիական զենքի ոչնչացման գործընթացը: Արտգործնախարարի խոսքերով՝ դրա վերջին պաշարները ոչնչացվել են այս տարվա հունվարի 26-ին:

Լիբիայի իշխանությունները թունավոր մյուս նյութերն ամբողջությամբ ոչնչացրել են դեռևս նախորդ տարի: Ազիզի խոսքերով՝ Լիբիան կատարելապես ձերբազատվել է քիմիական զենքի պաշարներից (1400 տոննա), որոնք կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ տեղաբնակներին, շրջակա միջավայրին ու հարակից շրջաններին:

Նա նման արդյունքի հասնելը պայմանավորել է նաև միջազգային հանրության աջակցությամբ, ինչը վերաբերում է Գերմանիային, Կանադային ու ԱՄՆ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս