Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է Սոչիում հատուկ ծառայությունների միջազգային շտաբի ստեղծման մասին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է օպերատիվ շտաբի ստեղծման մասին, ուր Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ կներառվեն օտար հատուկ ծառայությունների ներկայացուցիչները:

Պուտինի խոսքերով՝ խոշոր միջոցառումների ժամանակ անվտանգությանն առնչվող հարցերը դուրս են գալիս առաջնային պլան: Պուտինը հիշեցրել է 2013 թվականին Բոստոնի մարաթոնի ժամանակ գրանցված պայթյունը և 2005 թվականին Լոնդոնում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակվա ահաբեկչությունները:

Ռուսաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել օտար հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին՝ իրենց ռուս գործընկերների հետ ակտիվորեն համագործակցելու համար: Պուտինը մանրամասնել է, որ մտադիր է Սոչիում իր օտար գործընկերների հետ քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում նաև Սիրիայում, Աֆղանստանում ու Ուկրաինայում առկա իրավիճակները:

Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր, որ Սոչիում օլիմպիական խաղերի անվտանգությունն ապահովելու է մոտ 40.000 ոստիկան ու զինվորական: Բացի այդ, Սոչիում են գտնվելու ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս