Բաժիններ՝

ԱՄՆ-ում առատ ձյան պատճառով չեղյալ են հայտարարվել հազարավոր ավիաչվերթներ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ առատ ձյունը լուրջ խնդիրներ է առաջացրել ԱՄՆ կենտրոնական հատվածում՝ հանգեցնելով տրանսպորտային հաղորդակցության խափանումների:

ԱՄՆ-ի կենտրոնական մի շարք նահանգներում խափանվել է ավտոմոբիլային ու երկաթուղային հաղորդակցությունը, չեղյալ են հայտարարվել ու հետաձգվել են հազարավոր ավիաչվերթներ: Եղանակային անբարենպաստ պայմաններում հաճախակիացել է ավտովթարների քանակը:

Մի շարք դեպքերում խափանվել է էլեկտրաէներգիայի մատակարարումը: Անբարենպաստ եղանակից ամենաշատը տուժել են Կանզաս և Միսսուրի նահանգներում, ուր փակվել են պետհիմնարկներն ու դպրոցները, իսկ մարդկանց խորհուրդ է տրվել հնարավորության դեպքում չհեռանալ իրենց տներից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս