Բաժիններ՝

Բողոքի ակցիաների շարունակումը թուլացնում է երկրի տնտեսությունը. Սերգեյ Արբուզով

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի վարչապետի պաշտոնակատար Սերգեյ Արբուզովը կառավարության նիստում հայտարարել է, որ քաղաքական անկայունությունը հանդիսանում է Ուկրաինայի ազգաին արժույթի ու երկրի վարկանիշի անկման գլխավոր պատճառը:

Արբուզովի խոսքերով՝ դիմակայության և փոխզիջման չգնալու մարդկանց ցանկության պատճառով անցնող ամեն օրը թուլացնում է երկիրը, ինչն առաջին հերթին վերաբերվում է տնտեսական կողմին: Արբուզովն ընդգծել է, որ միջազգային վարկանիշային գործակալություններն արդեն իսկ նվազեցրել են Ուկրաինայի վարկանիշը, ինչի պատճառը քաղաքական անկայունությունն է:

Արբուզովի խոսքերով՝ գործադիր իշխանությունը զրկված է ամենուրեք նորմալ աշխատելու հնարավորությունից, քանի որ երկրի շրջաններում գտնվող ոչ բոլոր վարչական շենքերն են ազատվել դրանք գրաված ցուցարարներից: Դա մասնավորապես վերաբերում է Լվովի, Տեռնոպոլի, Իվանո-Ֆրանկովյան ու Խմելնիցկու մարզերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս