Բաժիններ՝

Պրահան բոյկոտ է հայտարարում Յանուկովիչին

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Չեխիայի մայրաքաղաք Պրահան հրաժարվել է մասնակցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի այցի կազմակերպմանը: Պրահայի քաղաքապետարանը համապատասխան որոշումն ընդունել է երեկ:

Քաղաքապաետ Թոմաշ Գուդեչեկը հայտարարել է, որ հիմքեր չկան նրա համար, որ Պրահան մասնակցի Ուկրաինայի նախագահի հետ հանդիպմանը: Նա հավելել է, որ եթե Յանուկովիչը ժամանի քաղաք, ապա քաղաքային իշխանությունները չեն կազմակերպի որևէ միջոցառում, որոնք սովորաբար կազմակերպվում են պետության ղեկավարների այցերի ժամանակ:

Պրահայի քաղաքապետի խոսքերով՝ իրենք որպես օգնություն Ուկրաինայում տուժած ցուցարարներին կհատկացնեն 500.000 չեխական կրոն: Նշվում է, որ Յանուկովիչը պլանավորել է Չեխիա այցելել ապրիլին: Նախորդ շաբաթ չեխ մի շարք հասարակական գործիչներ դիմել են երկրի նախագահ Միլոշ Զեմանին՝ խնդրելով չեղյալ հայտարարել այդ այցը:

Չեխիայի նախագահն Ուկրաինայի նախագահին երկիր այցելելու հրավեր է արել նախորդ տարի՝ ի պատասխան Յանուկովիչի համապատասխան հրավերի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս