Բաժիններ՝

Բրազիլիայի էներգոհամակարգի վթարի պատճառով հոսանքազրկվել է 5-6 միլիոն մարդ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բրազիլիայի էներգոհամակարգի վթարի պատճառով 11 նահանգում հոսանքազրկվել է 5-6 միլիոն մարդ: Հոսանքազրկումն առնչվել է նաև այն նահանգներին, ուր հունիսին տեղի է ունենալու ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը:

Մասնավորապես, մի քանի ժամով հոսանքազրկվել են Բրազիլիայի երկու խոշորագույն քաղաքները՝ Սան Պաուլուն ու Ռիո դե Ժանեյրոն: Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ վթարի համար պատճառ է հանդիսացել կարճ միացումը:

Վթարը տեղի է ունեցել այն բանից մեկ օր անց, երբ գերատեսչության ղեկավար Էդիսոն Լոբաուն հայտարարել է, որ «գոյություն չունի» հոսանքազրկման որևէ ռիսկ: Բրազիլիայում էլեկտրաէներգիայի պակասը հատկապես սուր է զգացվում ամռանը՝ կապված հէկերի ջրամբարներում ջրի մակարդակի նվազեցման հետ:

Վերջին անգամ Բրազիլիայում մասշտաբային հոսանքազրկում գրանցվել է 2013 թվականի օգոստոսին: Այն ժամանակ հոսանքազրկվել էր 8 նահանգի բնակչություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս