Երևանի որոշ թաղամասերում 24 ժամ ջուր չի լինելու
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ վթարային աշխատանքների հետ կապված, փետրվարի 5-ին ժամը 10.00-ից մինչեւ փետրվարի 6-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովա 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Չարենց, Ալեք Մանուկյան, Ե. Քոչար, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացյան, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյ, Շահինյան, Այգեստանի 1-8 փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Երեւան Ջուր» ընկերությունը հայցում է հաճախորդների ներողամտությունը: