ՄՕԿ-ը սպորտի զարգացման համար կհատկացնի 5 միլիարդ դոլար
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) 2013-2015 թվականներին 5 միլիարդ դոլար կհատկացնի համայն աշխարհում մարզիկների աջակցմանը: Այս մասին երեկ Սոչիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը:
Վերջինս այդ հայտարարությունն արել է ՄՕԿ-ի 126-րդ նստաշրջանի շեմին, որը 2014 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչիում իր աշխատանքները սկսելու է այսօր և ավարտելու է փետրվարի 7-ին: Բախը մանրամասնել է, որ սպորտի զարգացման համար իրենցից պահանջվում է հատկացնել իրենց հասույթի 10 տոկոսից էլ պակաս մասը: