Բիլ Գեյթսը կդառնա Microsoft-ի նոր ղեկավարի տեխնոլոգիական խորհրդականը
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսն ընկերության տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից հեռանալուց հետո կդառնա ընկերության նոր գլխավոր տնօրեն Սատյա Նադելայի տեխնոլոգիական խորհրդականը, ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Digit.ru-ի փոխանցմամբ` տնօրենների խորհրդում Գեյթին երեքշաբթի փոխարինել է անկախ տնօրեն Ջոն Թոմփսոնը` Virtual Instruments-ի ղեկավարը: Microsoft-ի նախկին գլխավոր տնօերն Սթիվ Բալմերը, ինչպես եւ Գեյթսը, կմնա որպես տնօրենների խորհրդի անդամ:
Գեյթսի նոր պաշտոնը կոչվելու է «հիմնադիր եւ տեխնոլոգիաների հարցերով խորհրդական»: Գեյթսը, ով վերջին շրջանում ավելի մեծ ժամանակ էր հատկացնում «Բիլ եւ Մելինդա Գեյթսեր» հիմնադրամին, հիմա ստիպված կլինի աջակցել Նադելային` տեխնոլոգիական եւ արտադրական ռազմավարության իրականացման հարցում: