Բաժիններ՝

Ցյուրիխի գերմրցաշարում Արոնյանն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը

Փետրվարի 3-ին, Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է Zurich Chess Challenge գերմրցաշարի վերջին՝ 5-րդ տուրը, որի շրջանակներում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով մրցում էր Իտալիան ներկայացնող Ֆաբիանո Կարաունայի հետ: Պարտիան ավարտվել է 66-րդ քայլում՝ Լևոն պարտությամբ, հաղորդում է armsport.am-ը: 5 տուրերից հետո Արոնյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել  երկրորդ հորիզոնականը՝ երկու միավոր պակաս ունենալով աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենից, ով էլ հենց ճանաչվել է դասական շախմատի մրցաշարի հաղթող:

Շախմատիսնտերի վերջնական դասավորությունը.

1.  Կարլսեն    8 (միավոր)

2.    Արոնյան   6

3.  Կարուանա      5

4.  Նակամուրա   4

5.   Անանդ       4

6.   Գելֆանդ   3

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս