Ներկայումս Ղարաբաղում չի սկսվի նոր պատերազմ. Սերգեյ Մարկով

Ադրբեջանական Vesti.az-ին տված հարցազրույցի ժամանակ ռուս քաղաքագետ, Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, նախկին պատգամավոր Սերգեյ Մարկովն անդրադարձել է Ղարաբաղյան պատերազմի հնարավոր վերսկսման խնդրին.

«Երկրների մեծ մասի դիրքորոշումը կայանում է նրանում, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելիս պետք է հարգել Ադրբեջանի դիրքորոշումը, և նրանցից ոչ ոք ԼՂՀ-ը չի ճանաչի Հայաստանի մաս, ինչպես նաև այն, որ այդ չճանաչված հանրապետությունը դառնա Եվրասիական Մաքսային միության անդամ: Անգամ Հայաստանն է հայտարարել, որ ԼՂՀ-ն իր տարածքը չէ:

Դրա համար էլ անկասկած է, որ ԼՂՀ-ի տարածքը բացառվելու է Մաքսային միության տարածքից: Ինչ վերաբերում է շփման գծի վերջին իրադարձություններին, ապա դրանք չեն հանգեցնի նոր պատերազմի սկսմանը: Դա միայն հանգեցնում է ռազմաշունչ հռետորիկայի մի փոքր ավելացմանը: Ներկայումս պատերազմ չի լինի, հաստատ չի լինի»:

Տեսանյութեր

Լրահոս