Բաժիններ՝

Անգելա Մերկելը գլխավորել է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը. Forbes Woman

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը գլխավորել է Forbes Woman պարբերականի  2013 թվականի կանանց վարկանիշային աղյուսակը:

Մերկելը ներկայացվում է որպես ԵՄ-ի «երկաթե լեդի», որի ուսերին է ընկած եվրոյի կայունության համար պատասխանատվությունը: Նշվում է, որ Գերմանիայի պատմության մեջ առաջին կին կանցլերը արդեն իսկ երրորդ անգամ է ստանձնում այդ պաշտոնը, չորրորդ տարին անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակը:

Առաջատար տասնյակում ընդգրկվել են նաև դերասանուհի Անջելինա Ջոլին և Քեյթ Միդլթոնը, ով նախորդ տարի լույս աշխարհ բերեց բրիտանական գահի ժառանգորդին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս