Հրադադարի ռեժիմի խախտումներն ու մարդկային կորուստները մտահոգություն են հարուցում. Կասպրշիկ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը հայտարարել է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներն ու մարդկային կորուստները հարուցում են մտահոգություն:

Կասպրշիկի խոսքերով՝ յուրաքանչյուր կորուստ աղետ է, որը կարելի էր կանխել, եթե պահպանվեր հրադադարի ռեժիմը. «Դժբախտաբար, վերջին շաբաթներին իրավիճակն էլ ավելի է սրվել: Չնայած երկու կողմի տեղի հրամանատարները երաշխավորեցին, որ դիտարկման ժամանակ չի խախտվի հրադադարի ռեժիմը, այնուամենայնիվ դա տեղի ունեցավ:

Հրադադարի ռեժիմի պահպանման համար պատասխանատվություն է կրում երկու կողմն էլ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում կողմերին կոչ արեցին լիովին ու անխոս պահպանել հրադադարի մասին համաձայնագրի պայմանները:

Համանախագահներն ընդգծեցին, որ վերջին շրջանի դեպքերը խաթարում են բանակցությունները և նվազեցնում են հակամարտության խաղաղ կարգավորման հեռանկարները»:

Տեսանյութեր

Լրահոս