Բաժիններ՝

Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել. 1in.am

Քիչ առաջ «Առաջին լրատվական»-ին հայտնի է դարձել, որ այսօր մեղադրանք է առաջադրվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Դուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի դեմ: Հիշեցնենք, որ օրեր առաջ Սպարտակ Ղուկասյանն ընկերների հետ մեքենաներով մոտեցել է քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատանը, նրա հասցեին հայհոյանքներ, սպառնալիքներ հնչեցրել: Մամուլի տեղեկություններով՝ Սպարտակ Ղուկասյանը սպառնացել է «խփել տալ» Բալասանյանին:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ոստիկանությանն էր ներկայացրել առանձնատան տեսախցիկների ձայնագրությունը:
Ոստիկանության հասարկայնության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը, կայքի հարցին ի պատասխան, ասել է, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 258-րդ հոդվածի առաջին մասով.

«Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով և զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով»:

Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասել էր՝ եթե ոստիկանությունը այս անգամ էլ «նորմալ» չզբաղվի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի գործով, ապա ինքը կզբաղվի ու կսկսի պատժելը: «Երբ որ ես լրատվամիջոցներից իմացա, որ նման դեպք է տեղի ունեցել, որի գնահատականը, բնականաբար, ես չպիտի տամ, կտան համապատասխան իրավապահ մարմինները, ես միայն ասացի, որ սադրանքներին պետք չէ ուշադրություն դարձնել»,- ասել էր նա:

Նաև հավելել էր. «… եթե այս անգամ էլ նորմալ չզբաղվեցին, կամ էլ ինչ -որ բան իրականությանը չհամապատասխանեց, բնականաբար ես խիստ կպատժեմ, ես կանցնեմ պատժի խիստ միջոցների… իսկ որևէ մեկը թող չկասկածի իմ պատիժների վրա, որովհետև ես երբեք Գյումրիի թասիբը չեմ գցել եւ չեմ գցի… թասիբին պիտի կուլ չգնալ, եւ եթե չի պատժվում, ես եմ պատժում»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս