Հրապարակվել է ստրատոսֆերայից Բաումգարտների թռիչքի մասին նոր տեսանյութ
Lenta.ru-ի փոխանցմամբ` Youtube վիդեոհոսթինգում հայտնվել է պարաշյուտիստ Ֆելիքս Բաումգարտների ռեկորդային թռիչքի մասին նոր տեսանյութ: Դա նկարահանվել է Բաումգարտների հատուկ սկաֆանդրի վրա տեղակայված տեսախցիկից: Տեսանյութում պատկերված է 39.000 մետր բարձրության վրա գտնվող պարկուճից Բաումգարտենի թռիչքն ու վայրէջքը:
Բաումգարտներն այդ թռիչքն իրագործել է 2012 թվականի հոկտեմբերի 14-ին: Ազատ անկումը տևել է մոտ 10 րոպե, նրա անկման առավելագույն արագությունը կազմել է ժամում 1357.6 կիլոմետր: Բաումգարտները ռեկորդ է սահմանել թռիչքի բարձրության առումով, ինչպես նաև այն տարածաության առումով, որը նա հաղթահարել է ազատ անկմամբ (ավելի քան 36 կիլոմետր): Բացի այդ, նա դարձել է առաջին մարդը, ում հաջողվել է հաղթահարել ձայնային արգելքը` առանց որևէ տրանսպորտային միջոցի:



