Բաժիններ՝

Բելառուսի փոստն անվճար ոստիկանություն կուղարկի օղի թորողների մասին մատնությունները

Բելառուսական փոստն աջակցում է իրավապահ մարմինների նախաձեռնությանը  եւ մտադիր է օղի թորողների վերաբերյալ անանուն մատնություններն անվճար առաքել փոստային ցանցով, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Յուրաքանչյուր ոք կարող է անանուն կերպով տեղեկություններ ներկայացնել իրավապահներին ոգելից խմիչքների ապօրինի արտադրության եւ իրացման վերաբերյալ:

Առաջարկվում է պարզապես ցանկացած ձեւաչափի թուղթը, անհրաժեշտ հասցեով  եւ անգամ առանց ծրարի, դնել փոստարկղի մեջ, պարզաբանել են Մինսկի ներքին գործերի վարչությունից:

Ոստիկանությունը նաեւ բնակչությանը կոչ է արել աջակցել իրենց այդ նախաձեռնությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728