Բաժիններ՝

Քիչ հավանական է, որ մինչև 2014 թ.–ի ավարտը Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկանա. Սպառողների ասոցիացիա. ԱՌԿԱ

Քիչ հավանական է, որ մինչև 2014 թ.–ի ավարտը Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձը թանկանա, կարծում է Հայաստանի սպառողների ասոցիացիայի ղեկավար Արմեն Պողոսյանը։ Այս մասին գրում է ԱՌԿԱ-ն։

Հուլիսի 20–ին մայրաքաղաքում հանրային տրանսպորտի ուղեվարձը 100 դրամից (24,4 ցենտ) բարձրացվել էր մինչև 150 դրամ (36.5 ցենտ), ինչը Երևանում դժգոհության բուռն ալիք էր առաջացրել։ Վեց օր շարունակ անցկացվում էին բողոքի ակցիաներ «Չենք վճարելու 150 դրամ» կարգախոսով։

Ակցիաների արդյունքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը չեղյալ էր հայտարարել գների բարձրացումը և հայտնել էր, որ առաջիկայում քաղաքապետարանում կձևավորվի հատուկ հանձնաժողով ներքաղաքային ուղևորափոխադրումների վճարումը վերանայելու որոշման մշակման համար։

«Նախորդ տարի մենք բոլորս վկա էինք, թե հասարակական դժգոհության ինչ ալիք բարձրացավ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի ուղեվարձի բարձրացման հետևանքով։ Այդ պատճառով չեմ կարծում, թե այս տարի քաղաքապետարանը կգնա այդ քայլին»,– ասաց նա շաբաթ օրը։

Պողոսյանը միաժամանակ դժգոհել է ուղեվարձի վերանայման հատուկ հանձնաժողովի աշխատանքից։ Ասոցիացիայի ղեկավարը, մասնավորապես, կարծում է, որ հանձնաժողովը խուսափում է լայն քննարկումներից և ոչ բավարար է լուսաբանում իր գործունեությունն ու անցկացվող նիստերի արդյունքները։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս