Արթուր Բաղդասարյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին. news.am
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ տհաճ խոսակցությունը անցած էտապ է: news.am-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 1-ին լրագրողներին ասել է Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:
Հարցին՝ ճիշտ է արդյոք, որ նրանց հաշտեցրել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Բաղդասարյանը պատասխանել է. «Մեզ ոչ ոք չի հաշտեցրել: Պարզապես մենք խոսակցություն ունեցանք, որն ավարտվեց: Մենք վաղուց ենք ճանաչում իրար: Որպես քաղաքական ուժերի առաջնորդներ՝ մենք երկար ժամանակ քաղաքական դաշնակիցներ էինք իշխող կոալիցիայում: Վերջապես, մենք մի սեղանի շուրջ էինք նստում: Այնպես որ՝ անդառնալի ոչինչ չի եղել», – հայտարարել է Բաղդասարյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: