Բաժիններ՝

Երկու շաբաթվա ընթացքում սիրիացի փախստականների քանակն աճել է 100.000-ով. Բան Կի Մուն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` երկու շաբաթվա ընթացքում սիրիացի փախստականների քանակն աճել է 100.000-ով` հասնելով 2.3 միլիոն մարդու: Այս մասին երեկ Մյունխենում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը:

Նրա խոսքերով` զգալիորեն աճել է նաև Սիրիայի այն քաղաքացիների քանակը, որոնք զգում են հումանիտար օգնության կարիք. «Ավելի քան 9.3 միլիոն մարդ կարիքավոր է, այդ թվում նաև 6.5 միլիոնը հարկադիր վերաբնակ է: Եվս 2.3 միլիոն մարդ փախստական է և ունի աջակցության կարիք:

ՄԱԿ-ը և նրա հումանիտար գործընկերները հույսեր են կապում միջազգային հանրության առատաձեռնության հետ` փրկելու համար միլիոնավոր մարդկանց կյանքեր և մեղմացնելու համար նրանց տառապանքները: Մինչև ընթացիկ տարեվերջ սիրիացի փախստականների քանակը գերազանցելու է 4 միլիոն մարդը:

Ընդ որում, նրանց կարիքների ապահովման համար անհրաժեշտ է մոտ 6.5 միլիարդ դոլար: Հունվարի կեսին Քուվեյթում տեղի ունեցավ դոնոր երկրների կոնֆերանսը, որի արդյունքներով նրանք խոստացան տարածաշրջանի հումանիտար օպերացիաներին հատկացնել մոտ 2.4 միլիարդ դոլար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս