Բաժիններ՝

Վաղը կսկսվի դատավորի օգնականի գործի քննությունը

Վաղը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կսկսվի վճռաբեկ դատարանի դատավորի օգնական Ա. Դավթյանի գործի քննությունը:

Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից, «Ա. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ դատական դեպարտամենտի աշխատակից, վճռաբեկ դատարանի դատավորի օգնական, վճռաբեկ դատարանում դատական գործի նյութերի ծանոթացման ընթացքում տեղեկացել է, որ վճարման հանձնարարագրով «Պրոմեթեյ Բանկ» ՍՊ ընկերության կողմից որպես վերաքննիչ բողոքի պետական տուրք փոխանցվել է 5.154.484 դրամ և նպատակադրվել է խաբեության միջոցով հափշտակել այդ գումարը»:

Ա. Դավթյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ աքռանձնապես խոշոր չափերի խարդախության և փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի       3-րդ մասի      1-ին  կետ, 355-րդ հոդվածի 1-ին մաս): Ա. Դավթյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Գործը քննելու է դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս