«Ես կողմնակից եմ, որ ով որ էս կեղտոտությունն արել է, մեկ րոպե ավելի շուտ բացահայտվի. վերեւ Աստված կա…»
Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեջ կասկածվող Արայիկ Պետրոսյանին ազատ են արձակել, նա արդեն տանն է եւ ընտանիքին տեսել է:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին ասել է Արայիկ Պետրոսյանի հայրը՝ Արշալույս Պետրոսյանը: Նա ասաց, որ տղան վերադարձել է 9 ամսվա «գերությունից» եւ հիմա ընտանիքով չեն հավատում այդ հրաշքին: Բայց Արշալույս Պետրոսյանի խոսքերով՝ իրենք դեռ ընտանիքով անելիք ունեն՝ պայքարելու են, որպեսզի ընդհանուր ուժերով բացահայտեն իրական հանցագործին:
«Արայիկս մի քանի րոպե առաջ եկավ: Իսկական հրաշք է: Ինչ կզգա 9 ամիս իր որդուն չտեսած հայրը: Նա հիմա իր ընտանիքի՝ իր կնոջ ու երեխաների հետ է: Արցելում են ընկերները, գյուղացիները: Մեզ համար անակնկալ էր, քիչ առաջ իմացանք այդ մասին, եւ Արայիկն էլ եկավ:
Ոնց որ թե հրաշք եղավ, ուզում եմ ասել, որ ուզում ենք հավատալ, որ ոնց որ թե այս երկրում արդարություն գոյություն ունի, հիմա էլ տեսնում ենք, որ բալես ազատության մեջ է: Սա միանշանակ անակնկալ էր, ու մենք ցնցված ենք: Գյուղում էլ բոլորը ուրախ են, որ Արայիկը վերադարձավ, քանի որ վստահ կարող եմ հայտարարել, որ գյուղում չկա մեկը, որ հավատա այն վարկածին, որ Արայիկը կարող էր մեր սիրելի գյուղապետին սպանած լիներ»:
Մանրամասները այստեղ`