Բաժիններ՝

Բողոքի նամակ Սերժ Սարգսյանին` Դիլիջանի բժիշկներից

tesankyun.am-ը գրում է. Դեկտեմբերի 28-ին   Տավուշի մարզպետարանում պետք  է կայանա «Դիլիջանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի թափուր տեղի  համար մրցույթ: Կայքի տեղեկություններով՝ առողջապահական այդ հիմնարկության տնօրենի պաշտոնին հավակնում են Դիլիջանի բժշկական կենտրոնի տնօրեն Սիլվա Պետրոսյանը եւ Երեւանի  «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն  Արթուր Ռոստոմյանը:  2013թ.  Դիլիջանում բացվեց առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին պատկանող «Տավուշ» բժշկական կենտրոնը:

Այն գործարկվեց Դիլիջանի նախկին պոլիկլինիկայի շենքում: Այդ  կենտրոնն   իր  այցելուներին հետազոտելուց հետո  հետագա բուժման համար, սովորաբար հասցեագրում է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցները մեզ հայտնեցին՝ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը չի ցանկացել, որ  Սիլվա Պետրոսյանը մասնակցի  Դիլիջանի բժշկական կենտրոնի  տնօրենի պաշտոնի համար մրցույթին:

Դիլիջանի բժշկական կենտրոնը կրում է  Սիլվա Պետրոսյանի վաղամեռիկ ամուսնու՝ ավտովթարից զոհված Վլադիմիր Ավանյանի անունը: Վերջինս 1989-2007թվականներին հաջողությամբ ղեկավարել է  Դիլիջանի հիվանդանոցը:  Սիլվա Պետրոսյանը  չցանկացավ պատասխանել մեր հարցերին, ասելով միայն, որ ինքը  անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել առաջիկա մրցույթին մասնակցելու համար: Դիլիջանցիները կայքին հայտնել են, որ Հարություն Քուշկյանը հողատարածքներ ունի Դիլիջան քաղաքում, դեպի  Պարզ լիճ տանող ճանապարհին, առանձնատուն է  կառուցել Դիլիջան քաղաքին մերձակա Թեղուտ գյուղում: Դիլիջանի բժշկական կենտրոնի աշխատակիցները առողջապահական այդ հիմնարկության ճակատագրի հետ կապված    բողոքի  նամակ են ուղարկել Սերժ Սարգսյանին: Վերջինս   իր նախընտրական այցի ժամանակ, 2013թվականի հունվարի 26-ին մասնակցել է    Հարություն  Քուշկյանին պատկանող «Տավուշ» բժշկական կենտրոնի բացման հանդիսավոր  արարողությանը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս