Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնում հրդեհ է բռնկվել
![](https://168.am/wp-content/uploads/2013/11/hrdeh1.jpg)
Դեկտեմբերի 23-ին, ժամը 12.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի «Արմենիա» ՀԲԿ-ի դիագնոստիկ կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ և 1 ավտոսանդուղք:
Պարզվել է, որ Մարգարյան փողոցի թիվ 6/1 հասցեում գտնվող դիագնոստիկ կենտրոնի 3-րդ հարկի սենյակներից մեկում այրվում են բժշկական սարքավորումներ:
Տուժածներ չկան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.57-ին, մարվել` 13.10-ին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն