Րաֆֆի, «բադասխան ես տալու». «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Ուղիղ մեկ տարի առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց 2013-ի նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին։ Նա խոստացավ, որ «Րաֆֆու և Սերժի Հայաստանների» միջև պայքարում գնալու է մինչև վերջ։ «Ոչ մի զադնի», «բադասխան եք տալու», «միայն իմ դիակի վրայով». «Բարևի հեղափոխության» առաջնորդի այս արտահայտություններն այսօր արդեն բոլորի մոտ քմծիծաղ են առաջացնում՝ոմանց մոտ դառը, ոմանց մոտ՝ ցինիկ։ Իսկ թե ուր է այսօր Րաֆֆին, այդ հարցն արդեն գրեթե որևէ մեկին չի հետաքրքրում։ Առավել ևս, որ անգամ նրա կուսակիցները, որոնք, ի դեպ, շատ ավելի հաստատակամ դուրս եկան իշխանության դեմ պայքարում, հստակ չգիտեն, թե նա երբ է վերադառնալու ԱՄՆ–ից և, ի վերջո, ինչ է անելու։ Ու երբ այսօր Սերժ Սարգսյանի իշխանությունը ժողովրդից թաքուն մեկը մյուսի հետևից Հայաստանը կեղեքող փաստաթղթեր է ստորագրում և անարգել կերպով փաթաթում նույն Րաֆֆուն հավատացած ժողովրդի վզին, նրանցից շատերը հաստատ մտքում հիշում են իրենց հուսախաբ արած առաջնորդին ու ասում՝ «բադասխան ես տալու»։

Մանրամասները «Ժողովուրդի» այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս