Ապարանցի կանայք դուրս են եկել ցույցի. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2012/11/Lyova-Xachatryan1.jpg)
«Հրապարակը» գրում է. Ապարանցի կանայք դուրս են եկել ցույցի. պատճառն իրենց պատգամավոր Լյովա Խաչատրյանի՝ Աժ-ում հայտարարությունն է, ըստ որի ապարանցի տղամարդն առավոտը սուրճը դնում է գազօջախին, գնում է գոմ, կերակրում անասուններին, գալիս՝ մեկ անգամ սիրում կնոջը, երկրորդ անգամ է սիրում, բայց սուրճը դեռ չի հասնում եռման աստիճանի։ Բողոքող կանայք համաձայն չեն պատգամավորի հայտարարության հատկապես սիրո թեմային վերաբերող մասի հետ։ Մեզ ո՞ւմ տեղն է դրել, մենք նամւս-աբուռ ունենք՝ օրվա լույս ժամերին այդպիսի բաներով չենք զբաղվում՝ հայտարարել են նրանք։
Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում