Ոստիկանության հորդորն ու զգուշացումը՝ մեծերին
![](https://168.am/wp-content/uploads/2013/12/police-chaytuk.jpeg)
Հորդոր և զգուշացում մեծերին` երեխաներին հեռու պահեք ճայթիչ-պայթիչներից
Դեկտեմբերի 20-ին, ժամը 17.15-ին, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ Լենուղի գյուղում հրդեհ է:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 10-ամյա տղան ժամը 15.30-ի սահմաններում ճայթիչի հետ անզգույշ վարվելու արդյունքում այրել է իրենց խոտի դեզը` ընտանիքին պատճառելով 400.000 դրամի նյութական վնաս:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն