Արա Բաբլոյանի որդին ԱՆ փոխնախարար է նշանակվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. Վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ խիստ ուշագրավ կադրային նշանակում է արել. նա ՀՀ առոդջապահությաև փոխնախարար է նշանակել Արման Բաբլոյանին։ Նա Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանի որդին է։ «Ժողովուրդը» նշում է, որ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ է նաև Աժ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի որդիներից Տիգրան Սահակյանը։ Այլ կերպ ասած՝ հանրապետական հայրերը լավ էլ հոգում են իրենց որդիների պաշտոնական առաջխաղացման հարցի մասին։

Կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Լրահոս