Հրայր Թովմասյան. ՄԻՊ-ի վերջին զեկույցը նման է կծկված ոզնու, որը միայն փշեր է ցույց է տալիս
Այսօր ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ամփոփել է 2013 թվականը: Ըստ «Երկիր Մեդիայի»՝ քյսօր էլ ոչ պաշտոնական միջավայրում, «Մելոման» ակումբում, նախարարը հանդիպել է լրագրողների հետ: Անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի աղմկահարույց զեկույցին՝ նա ասել է, թե վստահ է՝ նման զեկույց ինքը չէր գրի, թեեւ չի հերքում, որ պաշտպանի մտահոգությունը զգում է:
«ՄԻՊ-ի վերջին զեկույցը նման է կծկված ոզնու, որը միայն փշեր է ցույց է տալիս և ստեղծում է կարծիք, որ ոչինչ հնարավոր չէ անել ոլորտում. բոլորը սրիկաներ են: Նրա խոսքով, երկրում առկա վիճակի համար իշխանություններին դատապարտելուց առաջ պետք է յուրաքանչյուրն ինքն իրեն հարցնի, թե ի՞նչ կարող էր ինքն անել՝ խնդիրները լուծելու համար»,- ասել նա:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: