Զենքը թողել էր եղևնու տակ
Դեկտեմբերի 17-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ ատրճանակ ու փամփուշտներ է թողնում Նանսենի փողոցում գտնվող խանութի մոտ` եղևնիների տակ:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է առանց գործարանային համարի «ԻԺ-17» տիպի կարճեցված փողով հրացան, 7,62 մմ տրամաչափի` 52 և ինքնաձիգի տարբեր տրամաչափի 85 փամփուշտ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ Ոստիկանություն