Բաժիններ՝

Երևանում շարունակվում են ձյան մաքրման աշխատանքները

Նախորդ շաբաթ արձանագրված ձյան առատ տեղումների պայմաններում առաջնահերթ խնդիրը նորմալ երթևեկելի ճանապարհներ ունենալն էր:

Այժմ, երբ քաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցները լիարժեք երթևեկելի են, մայրաքաղաքի վարչական շրջաններում ընթանում են մայթեզրերին կուտակված ձյան հեռացման աշխատանքները:

Մասամբ տափանված ձյունը գրեյդերներով կուտակվում է ավելի ազատ հատվածում, որտեղից էլ ինքնաթափ մեքենաներով հեռացվում է:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս