«ՀԺ». Եվ ոչ մի SIM քարտ բանտերում
«Հայկական Ժամանակը» գրում է. Կառավարությանը պատրաստվում է Հայաստանի քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգում փոփոխություն մտցնելով՝ արգելել կալանավորված անձանց և դատապարտյալներին ծանրոցների, հանձնուքների և փաթեթների միջոցով ստանալ բջջային հեռախոսի սպասարկման համար նախատեսված մասեր և պարագաներ, այդ թվում՝ լիցքավորման սարք և բաժանորդային քարտ։ Ներկայումս կալանավորված անձանց և դատապարտյալներին արգելված է ունենալ հեռահաղորդակցության միջոց՝ բջջային հեռախոս, ռացիա և այլն, բացառությամբ բաց ուղղիչ հիմնարկների դատապարտյալների։
Մանրամասները «Հայկական Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում