«ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ». Սուրիկ Խաչատրյանը՝ Ջոն Հեֆերնի մասին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյաևի հետ, որի ժամանակ անդրադարձել էր նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին։ Ջ. Հեֆերնը նշել էր, որ այդ հարցր հետաքրքրում է նաև միջազգային հանրությանը։ Այս առիթով «ժողովուրդի» հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն ահա թե ինչ է ասել. «ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ։ Դա որ Ամերիկայում լիներ, տանտիրոջը մեկ ժամ էլ ամերիկացիները չէին պահի կալանքի տակ… »։
Մանրամասները կարող եք կարդալ«Ժողովուրդի» այսօրվա համարում։
Ավելացնենք, Ջոն Հեֆեոնը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի հետ ունեցած իր հանդիպմանը՝ ասել էր, որ իր հետաքրքրվածությունը» որպես դիտորդի հետաքրքրվածություն է եղել։ Ըստ նրա միջազգային հանրությանը հետաքրքրված է այդ զործով, որ գործընթացը օրենքի տակ պահվի. «Դատախազը ներկայացրեց իրավիճակը, օգտակարր հանդիպում էր»։