Սաշիկ Սարգսյանը որոշել է տիրանալ «Ռենեսանսին». «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2013/10/Edik-Barsexyan.jpg)
«Հրապարակ» օրաթերթը Արարատի նախկին մարզպետ, ՀՀ ոստիկանապետի խորհրդական էդիկ Բարսեղյանին հարցրել է, արդեն գործի գնո՞ւմ եք, սենյակ տվե՞լ են, Ձեզ։ «Սենյակ էլ են տվել, գործի էլ եմ գնում»,– անհավես ասել է պրն Բարսեղյանը։
Ի դեպ, պարոն Բարսեղյան մի քանի օր է՝ իշխանական վերնախավում խոսվում է, որ պարտքերի պատճառով Ձեր օբյեկտը՝ «Ռենեսանսը», Ձեզնից «վերցրել» են. համապատասխանո՞ւմ է իրականությանը։ «Ո՞վ կարող է իմ ձեռից վերցնել» ։ Կգտնվեն, մանավանդ որ էլ պաշտոնի չեք, «առավոտից» էլ գործի չեք գնում։ «Շատ մարդ շատ բան կարող է ուզել, խոսել, անլուրջ խոսակցություններ են դրանք»։ Սակայն լուրերը, թե Սաշիկ Սարգսյանը որոշել է տիրանալ «Ռենեսանսին», համառորեն շրջանառվում են։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում