Չնախատեսված նիստ՝ ՀՀԿ կենտրոնական գրասենյակում

Քիչ առաջ 168.am-ին հայտնի դարձավ, որ իշխող Հանրապետական կուսակցությունը չնախատեսված նիստ է գումարել կենտրոնական գրասենյակում, որին մասնակցել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ:

Անհասկանալի է, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն գործադիր մարմնի ղեկավարի գլխավորությամբ այսօր հավաքվել, երբ 2014թ. պետական բյուջեն խորհրդարանի կողմից օրեր առաջ ընդունվեց: Շրջանառվող լուրերի համաձայն` ՀՀԿ-ն քննարկել է դեկտեմբերի 24-ին Մոսկվայում կայանալիք Եվրասիական ինտեգրման միության նիստի անելիքները, որի ժամանակ ստորագրվելու է ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզը»:

Նիստին շտապող ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է ՀՀԿ-ն չնախատեսված նիստ գումարում: Ի պատասխան՝ նա ասաց. «Մենք ամեն շաբաթ ենք նիստ գումարում: Այն խնդիրները, որոնք հետաքրքրում են հանրությանը, ժողովրդին, վարչապետը մեզ հետ քննարկում է: Իսկ այսօրվա մասով չեմ կարող ասել` օրակարգը դեռ չեմ տեսել»:

Նշենք, որ ՀՀԿ ԳՄ նիստերը տեղի են ունենում հիմնականում հինգշաբթի օրերին երեկոյան ժամերին:

Տեսանյութեր

Լրահոս