Բաժիններ՝

Լևոն Արոնյանը փայլում է կայծակնային շախմատի շրջափուլում. 7 հաղթանակ՝ 10 տուրերում

Չինաստանում ընթացող Համաշխարհային մտավոր խաղերի՝ արագ, կայծակնային և բասկյան ձևաչափերում անցկացվող շախմատի մրցումներում, իր հնարավորությունների բավական ցածր է հանդես գալիս հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Ինչպես գրում է Armsport.am-ը, արագ շախմատի մրցումներում, հայ շախմատիստը մի քանի անգամ սայթաքեց ու ցավալի պարտություններ կրեց: Յոթ տուրերի արդյունքում, Լևոնը 16 մրցակիցների շրջանում հանգրվանեց 14-րդ տեղում (1-2-րդ հորիզոնականները բաժանեցին Վան Յուն ու Պետեր Լեկոն՝ 5-ական միավորներով):

Արդեն, մեկնարկել է կայծակնային շախմատի շրջափուլը, որում կայացել է 10 տուր: Այս անգամ, Արոնյանն իր տարերքի մեջ է և, այս պահի դրությամբ, 7 հաղթանակ է տոնել, մեկնարկում, նախ, հաղթելով Ռուսլան Պոնոմարյովին (Ուկրաինա), ապա Վան Յուի հետ ոչ-ոքի խաղալուց հետո, սև խաղաքարերով պարտության է մատնել Չինաստանի մյուս ներկայացուցչին՝ Վան Հաոյին:

Այնուհետև, 4-րդ և 5-րդ պարտիաներում անընդմեջ Լևոնը չի խնայել ահեղ մրցակիցներին՝ Իվանչուկին և Պետեր Լեկոյին: Հունգարացին, ի դեպ, մինչ այս բավական կայուն ելույթներ է ունեցել և մրցաշարի առաջատարների թվում է՝ արագ շախմատի արդյունքներով:

6-րդ տուրում, Արոնյանը, ցավոք, պարտվեց ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինին, սակայն հաջորդ պարտիայում հայ շախմատիստը կրկին իր բարձրության վրա էր և առավելության հասավ ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գատա Կամսկու նկատմամբ:

Լևոնի հաջորդ «զոհը» ադրբեջանցի Թեմուր Ռաջաբովն էր: 8-րդ տուրում ևս Արոնյանն ուժեղ գտնվեց իր մրցակցից՝ այս անգամ առավելության հասնելով վիետնամցի գրոսմայստեր Լե Քուան Լիմի նկատմամբ: 9-րդ պարտիան խաղաղ ելք ունեցավ. Արոնյանն ու կուբացի Դոմինգեսը հաղթողին չորոշեցին:

Աղբյուր` Armsport.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս