Բաժիններ՝

Ադրբեջանը 2014 թ-ից էլեկտրաէներգիա կարտահանի Վրաստան, Թուրքիա եւ Եվրոպա

Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա էներգետիկ կամրջի շրջանակում  էլեկտրաէներգիայի արտահանումը նախատեսվում է սկսել 2014թ-ին, ուրբաթ հայտարարել է «Ազերէներջի» -ի ղեկավար Էթիբար Փիրվերդիեւը, հաղորդում է «Грузия Online»-ը:

Նրա խոսքով, Ադրբեջանի տարածքում նախագծի շրջանակում աշխատանքներն արդեն ավարտվել են, նախօրեին էլ տեղի է ունեցել վրացական մասում էներգափոխանցման ենթակառուցվածքների բացման արարողությունը: Որոշ աշխատանքերն են մնացել Թուրքիայի տարածքում, որոնք կավարտվեն առաջիկա ամիսներին:

«Սեւծովյան փոխանցող ցանց» նախագծի նպատակը Ադրբեջանից էլեկտրաէներգիայի արտահանումն  է Վրաստան եւ Թուրքիա, իսկ այնտեղից էլ` Եվրոպա:

 


Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս