Բաժիններ՝

Չինարիում հուղարկավորում են զինծառայող Վ. Հովակիմյանին

Տավուշի մարզի Չինարի գյուղում այսօր երրորդ օրն է՝ սգում են համագյուղացի Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի մահը, ով, պաշտոնական հաղորդագրության համաձայն, ինքնասպանություն է գործել, եւ որին գտել են դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում ՝ որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով:

Այս մասին տեղեկացնում է galatv.am-ը:

Այսօր ժամը 13:00-ին Չինարիում կհուղարկավորեն զինվորին: Սակայն գյուղում ոչ ոք չի հավատում Վանիչկայի ենթադրյալ ինքնասպանությանը:

Նշենք նաեւ, որ ինքնասպանություն հասցնելու դեպքի առթիվ հարուցված գործի շրջանակներում Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի հետ զինծառայակից երկուսը արդեն ձերբակալվել են: Նախ ձերբակալվել էր 19-ամյա զինծառայող Շմավոն Կյուրեղյանը, իսկ այսօր արդեն 20-ամյա զինծառայող Պարույր Մկրտչյանը, ով, ի դեպ, փախուստի էր դիմել:

«Ոչ մի բան չնայած դեռ պարզ չէ, հնարավոր է նաեւ, որ ձերբակալվածներից մեկին հետո բաց թողնեն: Այսօր եւ երեկ ինչ խոսում են՝ հեռախոսի գողություն, զանգ հորը եւ այլն, բոլորը նմանվում է բամբասանքի, ես դրանց այնքան էլ չեմ հավատում եւ խորհուրդ եմ տալիս նաեւ ձեզ: Ես մինչեւ չհանդիպեմ գումարտակի զինծառայողների հետ, մինչեւ չզրուցեմ, ոչինչ չեմ կարող ասել… Մի քանի օր հետո հանդիպելու եմ նաեւ ծնողների եւ հարազատների հետ: Նրանք այսօր ի վիճակի չեն զրույցի, նրանք այսօր հուղարկավորում են իրենց զինվորին, որին, ափսոս, մասնակցել չկարողացա ճանապարհների պատճառով»,-կայքին փոխանցել է  «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:

Մանրամասները այստեղ`

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս