Տարոն Մարգարյանը պատրաստվում է գիտությունների թեկնածու դառնալ
«Հրապարակը» գրում է. Հայրենի չինովնիկները գիտական կոչումների նկատմամբ անբացատրելի սեր ունեն։ Առաջիկայում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ պատրաստվում թեկնածուական թեզ պաշտպանել։ Թեկնածուականի քննարկումը կլինի, ինչպես ընդունված է՝ բաց, դեկտեմբերի 26-ին, Պետական տնտեսագիտական համալսարանի նիստերի դահլիճում։ Ուշագրավ է, որ Տարոն Մարգարյանն ավարտել է Գյուղինստիտուտը, այժմ էլ Գյուղակադեմիայի խորհրդի պատվավոր անդամ է, սակայն որոշել է տնտեսագիտության ոլորտի գիտական թեզ գրել, այն էլ՝ «Երևան քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները» թեմայով։
Մանրամասները՝ «Հրապարակի» այսօրվա համարում



