Չինարիում Նոր տարին չեն նշի, գյուղում սուգ է. Մանրամասներ` զինվորի մահից
Հայաստանի ՊՆ N զորամասում մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանն ինքնասպանության է դիմել հեռախոսի պատճառով:
Այս մասին NEWS.am-ին հայտնել են Չինարի գյուղի բնակիչները, որոնք դեռ ուշքի չեն գալիս կատարվածից:
«Վանիչկայի թողած գրությունը գտել են. խեղճ երեխան գրել էր, որ ինչ-որ զինվորներ հեռախոս են գողացել ու գցել իր ուսապարկի մեջ, որից հետո էլ իրեն մեղադրել են գողության մեջ: Չի կարողացել անմեղությունն ապացուցել, դրա համար էլ ըտենց քայլի ա դիմել»,- պատմել է համագյուղացիներից մեկը:
Նրա խոսքով` գյուղում ոչ մեկը չի հավատում այս գրությանը.
«Ախր ո՞նց կարա Վանիչկայի նման խելացի երեխան մի հեռախոսի պատճառով նման բան անի»:
Վանիչկայի դին երեկ գիշեր բերել են. այսօր երեկոյան տեղի է ունենալու հոգեհանգիստը: Վանիչկայի քրոջը, որն այժմ վարսավիրություն է սովորում Երևանում, կատարված դժբախտության մասին ասել են միայն երեկ երեկոյան։ «Քրոջը զանգել ու ասել են` պապադ նորից խնդիրներ ունի ոտքի հետ, արի հասի: Երեխեն եկել ու նոր ա իմացել, որ ախպերը մահացել ա»,- կայքին պատմել է Վանիչկայի համագյուղացիներից մեկը։
Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:



