Բաժիններ՝

Դեկտեմբերի 17-ին կմիանան գլխավոր տոնածառի լույսերը

Դեկտեմբերի 17-ին Երևանում մեկնարկելու են ամանորյա տոնակատարությունները: Այդ օրը տեղի կունենա ամանորյա առաջին բացօթյա համերգը, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիսավորությամբ կմիացնի հանրապետության գլխավոր տոնածառի և մայրաքաղաքի տոնական լույսերը, ինչպես նաև բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակների տոնածառերի լույսերը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանի հավաստմամբ` Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանի կենտրոնական հատվածում  տեղադրվում   տոնածառերը, որոնց բարձրությունը 12 մետր է. դրանք ևս, ինչպես և հանրապետության գլխավոր տոնածառը,  զարդարվում են  խաղալիքներով ու դիոդային  լույսերով:

Ի դեպ, Հանրապետության հրապարակի տոնածառի բարձրությունը 32 մետր է, այն ձևավորվել է սոճու 6000 ճյուղերով, որոնք սանիտարական էտից հետո տեղափոխվել են մարզերից։ Մայր տոնածառը կզարդարվի շուրջ 500 խաղալիքներով և 38000 լուսադիոդային լամպերով։ Տոնածառն ավարտուն տեսք կստանա դեկտեմբերի 17-ին։

Բացի այդ, Երևանի բոլոր վարչական շրջանների կենտրոնական ավելի քան 50 փողոցներում կտեղադրվեն փողոցային գեղարվեստական լուսավորության զարդեր: Լուսային ձևավորում կստանան նաև 300-ից ավելի ծառեր, կզարդարվեն կենտրոնական մի շարք շենքեր և տրանսպորտային միջոցներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս