Բաժիններ՝

Հորն ընկած երկու քաղաքացիները մահացել են

Դեկտեմբերի 11-ին, ժամը 15.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի հուշարձանի մոտ գտնվող վառելիքի բազայում, քաղաքացին ընկել է բենզինի դատարկ հորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 15.40-ի դրությամբ հրշեջ-փրկարարները հորից դուրս են բերել 2 քաղաքացու, որոնց շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Տուժածներին շտապօգնության աշխատակիցները հոսպիտալացրել են Աբովյան քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ նրանք մահացել են:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս