Ա.Աղաջանյանը նշանակվել է Ինդոնեզիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
![](https://168.am/wp-content/uploads/2013/11/nshanakum.jpg)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արա ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Աննա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ նշանակել Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Ջակարտա):
ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
ՀՀ Նախագահի աշխատակազմ