Բաժիններ՝

«Ջերմուկ գրուպ»-ի «КАМАЗ»-ը Վայքում մխրճվել է բնակելի շենքի մեջ. կա վիրավոր. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ` դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում, Ջերմուկ քաղաքի բնակիչ 65-ամյա Բորիս Հովակիմյանը վարելով «КАМАЗ» մակնիշի 262 ԼՕ 05 համարանիշի ավտոմեքենան, Երևան Մեղրի ավտոճանապարհի 138-րդ կմ հատվածում, Վայք քաղաքի ավտոկայանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բնակելի շենքի պատին` փլելով 1-ին և 2-րդ հարկի պատերը:

Վթարի հետևանքով վարորդ Բ. Հովակիմյանը տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն: Մարդիկ հայտնվել են փողոցում, քանի որ փլուզված շենքի 2-րդ հարկում բնակվում են 7, իսկ 1-ին հարկում 4 անձիք:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս