Վերաքննիչ դատարանը մերժեց դատապարտյալ Արտակ Հակոբյանի բողոքը
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Մելիք Սարգսյանի, մերժեց դատապարտյալ Արտակ Հակոբյանի դիմումը՝ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Դատապարտյալ Արտակ Հակոբյանը դիմել էր դատարան՝ բողոքարկելով պատժից վաղակետ ազատելու կամ ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու մասին դիմումը «Արթիկ» ՔԿՀ-ի հիմնարկի հանձնաժողովի կողմից մերժելու մասին որոշումը:
Դատապարտյալն իր դիմումում նշել էր, որ ՔԿՀ-ի վարչակազմը մերժել է և միջնորդագիր չի ներկայացրել՝ իրեն պատժից վաղակետ ազատելու կամ պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին: Ըստ դատապարտյալի՝ պատճառը քրեակատարողական հիմնարկներում առկա կոռուպցիոն դրսեւորումների մասին իր կողմից բարձրաձայնելն է։
«Արթիկ» ՔԿՀ-ի պետի տեղակալները, նրա ներկայացմամբ, թշնամաբար են տրամադրված իր նկատմամբ և իրենց «կաշառակեր կոլեգաների» փոխարեն վրեժխնդիր են լինում՝ մերժելով պայմանական վաղակետ ազատ արձակումը:
Նա չհերքեց իր կողմից ինքնավնասում կատարելու փաստը՝ հայտարարելով, որ ՔԿՀ-ի վարչակազմն իրեն դրդել է հացադուլի և ջրադուլի: Ըստ դատապարտյալի՝ «սա վրեժ է՝ ուղղված իր դեմ, և այս հանցավոր խմբի հետ համագործակցում է նաև Շիրակի մարզի դատավոր Աշոտ Մանուկյանը»:
«Արթիկ» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Սարիբեկ Նահապետյանի խոսքով՝ դատապարտյալը բնութագրվում է բացասական, պատժի կրման ողջ ընթացքում 27 կարգապահական խախտումներ է ունեցել, 15 ինքնավնասում, ևս 10 անգամ գտնվել է հացադուլի և ջրադուլի մեջ, իսկ նման պայմաններում՝ գնահատման բացասական արդյունքներով միջնորդություն չի ներկայացվում, և հանձնաժողովի անդամները միաձայն որոշել են մերժել դատապարտյալի պայմանական վաղակետ ազատ արձակումը:
Ինչ վերաբերում է ՔԿՀ-ի վարչակազմի կողմից դատապարտյալի նկատմամբ վրեժին, ապա Սարիբեկ Նահապետյանն անիմաստ և զրպարտություն որակեց այն՝ պնդելով, որ դատապարտյալի պայմանական վաղակետ ազատումը մերժելու մասին որոշումները հիմնավոր են:
Նա նաև տեղեկացրեց, որ դատապարտյալը վերջին անգամ ինքնավնասման փորձ է կատարել 5 ամիս առաջ եւ գտնվում է հսկողության տակ, նրա հետ հոգեբանական աշխատանքներ են տարվում:
Դատախազը ևս համակարծիք էր «Արթիկ» ՔԿՀ-ի ներկայացուցչի հետ եւ նշեց, որ դատապարտյալի բողոքը ենթակա է մերժման։
Մանրամասները այստեղ`