Դանակի հարված՝ ուրիշի կնոջը զանգահարելու համար
Դատարանում է 35-ամյա Երևանի բնակիչ Պատվական Հակոբյանի դեմ քրեական գործը. նա մեղադրվում է վիճաբանության ժամանակ դիտավորությամբ անձի առողջությանը կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մեջ: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրական եզրակացության՝ նա 2013թ. հուլիսի 24-ին՝ ժամը 02:00-ի սահմաններում, կնոջը զանգահարելու կապակցությամբ վիճաբանել է Արշակ Գրիգորյանի հետ, ինչի ընթացքում իր մոտ գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է նրա կրծքավանդակին և դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Պատվական Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:
Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: